Ռուբեն Վարդանյանը վաճառել է Կրեմլի մոտակայքում գտնվող բիզնես-կենտրոնի իր մասնաբաժինը չինացի ներդրողներին
Չինական կոնգլոմերատ Fosun ընկերությունը դարձել է «Воздвиженка» բիզնես-կենտրոնի միակ բաժնետերը՝ գնելով Ռուբեն Վարդանյանի հիմնադրամին պատկանող 10 % մասնաբաժինը: Փորձագետները տվյալ գործարքը գնահատում են 900 մլն-ից մինչև 1,5 մլրդ ռուբլի:
Ռուբեն Վարդանյանը և Տատյանա Տերնավսկայան, ով Fosun Eurasia Capital-ի Ռուսաստանում մասնաճյուղի ղեկավարն է, հաստատել են այս լուրը:
Վաճառքի պատճառները Ռուբեն Վարդանյանը չի նշում: Կողմերը չեն հստակեցրել նաև գործարքի իրական արժեքը:
CBRE ներդրումների և շուկայական հարաբերությունների բաժնի ղեկավար Իրինա Ուշակովան տվյալ գործարքը գնահատում է 22–25 մլն դոլար (1,4–1,5 մլրդ ռուբլի՝ 2019 թփվականի դեկտեմբերի 24-ի դրամաշրջանառության տվյալներով):
Knight Frank կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Նովիկովն էլ կարծում է, որ գործարքն արժեցել է 0,9–1,1 մլրդ ռուբլի:
«Воздвиженка»-ի ընդհանուր մակերեսը 66,7 հազ. քառակուսի մետր է, այն կառուցվել է 2008 թվականին:
Ինչով է հայտնի Fosun-ը:
1992 թվ. հիմնադրված Fosun ընկերությունը այսօր հանդիսանում է խոշոր կոնգլոմերատ, որի բաժնետոմսերը 2019 թ. հունիսի 30-ի տվյալներով գնահատվում էին 99,1 մլրդ դոլար. 2018 թ. տվյալներով՝ Fosun-ի եկամուտը կազմել է 109,4 մլրդ յուան (մոտ 16,5 մլրդ դոլար).
Նրա բաժնեմասեր համարվող ընկերությունների մեջ են Fosun Pharma և Sinopharm ընկերությունները, Fosun United Health Insurance-ը, Պորտուգալիայում գտնվող Luz Saúde հիվանդանոցների ցանցը, ինչպես նաև հնդկական խոշոր ֆարմացևտիկ ընկերություններից մեկը՝ Gland Pharma-ն:
Ժամանցային ոլորտում նրան է պատկանում կանադական Դյուսոլեյ Կրկեսի ( Cirque du Soleil) մոտ 25 %-ը, Studio 8 ընկերությունը և Tsingtao Brewery գարեջրատան մի մասը:
Զբոսաշրջային ոլորտում Fosun-ին են պատկանում հանգստի և ժամանցի ցաներ Club Med-ը, Atlantis Sanya հյուրանոցը, Thomas Cook բրենդը:
Նորաձևության ոլորտում ևս այն ունի բաժմեմասեր՝ Tom Tailor-ում, Lanvin-ում, Wolford-ում: