Խստորեն դատապարտում ենք. այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի
Այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
«Հարգելի քաղաքացիներ,
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում։
Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: