Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկում նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը
Անգամ չնայած նրան, որ Կոնգրեսը զբաղված է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով դատավարությամբ՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կնախաձեռնի քայլեր նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը, գրում է Defense News-ը:
Ներկայացուցիչների պալատը մտադիր է քվեարկություն անցկացնել երկու նախաձեռնությունների շուրջ, որոնք մարտահրավեր են նետում Թրամփի ռազմական լիազորություններին. պետդեպի պաշտոնյաները մտադիր են անցկացնել նախկինում չեղարկված գաղտնի ճեպազրույցը Սենատի Միջազգային հարաբերությունների հարցով հանձնաժողովի համար, իսկ Թրամփը կարող է հրապարակել մերձարեւելյան խաղաղ ծրագիրը նախքան Իսրայելի առաջնորդների հետ հանդիպումը:
Հաջորդ հինգշաբթի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկել Բարբարա Լիի նախաձեռնության օգտին 2002 թվականի «Ռազմական ուժ կիրառելու թուլտվությունը» (AUMF) չեղարկելու մասին, ինչպես նաեւ Ռո Խանի օրինագծի օգտին առանց Կոնգրեսի հաստատման Իրանի դեմ ցանկացած ռազմական հարձակողական գործողություն կատարելուն ուղղված ֆինանսավորման արգելքի մասին:
Այդ քվերակությունները դիտարկվում են որպես ոչ միայն նախատինք Իրանի դեմ Թրամփի միակողմանի գործողությունների նկատմամբ, այլ նաեւ որպես Ներկայացուցիչների պալատի առաջադեմ կողմի հաղթանակ, որոնք տարիներ շարունակ փնտրել են նախագահական լիազորությունները սահմանափակելու լծակներ: Թրամփի վարչակազմը պնդել է, որ AUMF-ը իրավաբանորեն արդարացնում է «Սիրիայում կամ որեւէ այլ վայրում» «Իսլամական պետության» խմբավորման դեմ ռազմական գործողությունները:
Դա տեղի է ունեցել, երբ Թրամփն առանց Կոնգրեսի թույլտվության հրամայել է հարվածել, որի հետեւանքով Իրաքում զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ ավիահարվածի համար չէր պահանջվում օրենսդիրների թույլտվությունը, եւ որ Սոյլեյմանին ղեկավարել էր արշավները, որոնցում զոհվել են հարյուրավոր ամերիկացի զինվորներ, եւ նախապատրաստել էր նոր հարձակումներ: Կոնգրեսում քննադատներն ասում են, որ վարչակազմը փորձում է արդարացնել Թեհրանի հետ անցանկալի էսկալացիան:
Թրամփի վարչակազմը նաեւ բախվում է Կոնգերսի դեմոկրատների կողմից նոր հարվածների հետ նախնական հաղորդագրությունների պատճառով, որ ամերիկացիներից ոչ մեկը չի տուժել Ամերիկայի կողմից կիրառվող Իրաքի բազաներում Իրանի պատասխան հարվածների հետեւանքով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ 34 զինծառայողների մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածքներ: Ինքը՝ Թրամփը, ենթարկվել էր քննադատության, քանի որ չորեքշաբթի հայտարարել էր, որ գանգուղեղային վնասվածքները լուրջ չի համարում:
Իրանի հարցով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը պատրաստվում է ճեպազրույց անցկացնել Սենատի արտաքին գործերով հանձնաժողովում երեքշաբթի առավոտյան նախքան իմփիչմենթի հարցով Սենատի գաղտնի նիստը:
Հինգշաբթի Հուքը հայտարարել էր, որ եթե Սոլեյմանիին փոխարինող Էսմայիլ Գանին «շարունակի ամերիկացիներին սպանելու նույն ուղին, նա կարժանանա նույն ճակատագրին»:
Թրամփը, որը հանդիպելու է Իսրայելի առաջնորդների հետ հաջորդ երեքշաբթի Սպիտակ տանը երկրում աննախադեպ քաղաքական փակուղու պայմաններում, հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագիրը «հանդիպումից որոշ ժամանակ առաջ»: