«Թագուհի»․ Ջենիֆեր Լոպեսի բիկինիով նոր ֆոտոշարքը հիացրել է հետեւորդներին
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հագուստի եւ աքսեսուարների բրենդի համար։ Ֆոտոշարքից մի քանի կադր երգչուհին հրապարակել է իր Instagram-ում։
Կադրում 50-ամյա աստղը նստած է լողափնյա աթոռին։ Նա կրում է ընձառյուծի պրինտով բիկինի, բարձրակրունկ կոշիկներ, գոտկատեղը զարդարում է գոտին։ Երգչուհու սեքսուալ կերպարն ամբողջացնում են սեւ ակնոցը, մեծ ականջօղերն ու թեւնոցները։
Guess-ի պաշտոնական էջը աստղի գրառման տակ թողել է հիացական մեկնաբանություն։
«Թագուհի», - գրված է Ջեյ Լոյի հրապարակման տակ։
«Անսովոր», «Որքան գեղեցիկ է! Wow!», «Դու հիանալի է», - գրել են հետեւորդները։
Աղբյուրը՝ 5 канал