Grammy-ից առաջ կազմակերպված բրանչին Բեյոնսեն ներկայացել է ուլտրակարճ մինիով
38-ամյա Բեյոնսեն 50-ամյա ամուսնու՝ Ջեյ Զիի հետ Grammy մրցանակաբաշխությունից առաջ ավանդական բրանչ են անցկացրել։ Միջոցառման համար նրանք ընտրել են գեղեցիկ հագուստներ։
Երգչուհին ներկայացել է ուլտրակարճ մինիով ու մոխրա-երկնագույն երանգի բաճկոնով: Խորը դեկոլտեն կատարյալ կերպով լրացրեց աստղի կերպարը։
Ռեփերը նախընտրել է ատլասե վարդագույն կոստյում։ Այս երկու երանգները համարվում են այս սեզոնի ամենանորաձեւ գույները:
Զույգը լուսանկարիչների առջեւ կերպարանք է ընդունել միասին՝ կրկին անգամ ապացուցելով, որ հանդիսանում են ոչ միայն շոու-բիզնեսի աշխարհի ամենաամուր, այլեւ ամենաազդեցիկ զույգերից մեկը: