«Իմ սեր»․ Աննա Թովմասյանի և Արամեի ջերմ լուսանկարները
Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։
Instagram-ում հրապարակված կադրերում զույգը գտնվում է մեքենայի մեջ։ Աննան ձմեռային տաք վերարկու է կրում, վարսերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Աննան անգլերեն լեզվով գրել է․ «Իմ սեր»։ Ի դեպ, նախորդ տարի զույգը երկորդ անգամ ծնող է դարձել. դեկտեմբերին լույս աշխարհ է եկել գեղեցիկ զույգի որդին։
Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մուշտակի հետ։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպարով էր, կերպարն ամբողջացրել էր սեւ պայուսակը։