Բրիտանիայում թողարկել են հուշադրամներ ԵՄ կազմից դուրս գալու պատվին
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը ներկայացրել է 50 փենս արժողությամբ նոր հուշադրամը ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու պատվին, հաղորդում է PA-ն:
«Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ»,-գրել է Ջավիդը՝ նշելով բրեքզիթի ամսաթիվը՝ հունվարի 31-ը: «Եվրամիության կազմից դուրս գալը շրջադարձային պահ է մեր պատմության մեջ, եւ այս մետաղադրամը խորհրդանշում է այդ նոր փուլի սկիզբը»,-նշել է նա:
Brexit-ի շուրջ երեք միլիոն մետաղադրամ կշրջանառվի ամբողջ Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթ, իսկ ավելի ուշ կթողարկվեն եւս յոթ միլիոն հուշադրամներ:
Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը կողմ կքվեարկի Բրեքզիթի մասին համաձայնագրին հաջորդ չորեքշաբթի: