ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպքը
ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպքը, հաղորդում է CNBC-ն՝ հղում կատարելով Օհայո նահանգի Առողջապահության գործակալության Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի դեպարտամենտին:
«Օհայո նահանգի Առողջապահության գործակալության ինֆեկցիոն հիվանդությունների հսկողության բաժինը ստացել է հաստատում հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության կենտրոնից այս երեկոյան, որ Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանում դեպքը տվել է դրական արդյունք նոր կորոնավիրուսի վերաբերյալ»,-հայտարարել են գործակալությունում:
Հիվանդը ժամանել էր Ուհանից, որը հիվանդության համաճարակի էպիկենտրոնն է, եւ գտնվում է «լավ վիճակում» հիվանդանոցի մեկուսարանում:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 2000 մարդ, որոնցից 57-ը մահացել է: Հիվնանդների մեծ մասը գտնվում է Ուհանում:
ԱՄՆ-ը որոշել է տարհանել Ուհանից իր քաղաքացիներին թվով չորրորդ չվերթով՝ չնայած տեղերի քանակը սահմանափակ կլինի: Համաձայն Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության՝ առաջնահերթությունը կտրվի նրանց, ովքեր «գտնվում են վիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկի տակ»: