Թուրքիայում ձերբակալել են երկու մարդու սոցցանցերում երկրաշարժի կապակցությամբ իշխանություններին քննադատելու համար
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են երկու մարդու, որոնք սոցցանցերում քննադատել են երկրի ղեկավարությունը երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու կարողության բացակայության համար, գրում է Hürriyet-ը:
Թուրքիայի իշխանությունները սկսել են հետաքննել այն, ինչն անվանում են «սոցիալական ցանցերում անարդյունավետ հաղորդագրություններ, որոնք առաջացնում են խուճապ եւ վախ երկրաշարժի նկատմամբ», եւ հետաքննություն արդյունքում ձերբակալել երկու կասկածյալի:
Թուրքիայի ռադիո եւ հեռաուստահաղորդումների մոնիթորինգի, կարգավորման եւ արտոնավորման պետական գործակալությունը (RTÜK) կհետաքննի երկրաշարժի մասին «սադրիչ լուրերը»:
Թուրքիայի իշխանությունների ներկայացրած վերջին տվյալներով՝ ուրբաթ երեկոյան Թուրքիայի Էլյազիգ արեւելյան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 35 մարդ եւ վիրավորվել շուրջ 2000 քաղաքացի:
Թվիթերի թուրք օգտատերերը քննադատում են իշխանություններին երկրաշարժի տուժածներին պետության կողմից արագ օգնություն ցուցաբերելու կարողության բացակայության եւ տարերային աղետներին արձագանքելու անպատրաստվածության մեջ:
Հատուկ հարկ էր սահմանված 1999 թվականին Իզմիթ հյուսիս-արեւելյան նահանգում երկրաշարժից հետո, երբ զոհվել էր 17 000 մարդ: