ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, երկրաշարժից տուժած շրջաններին՝ արագ վերականգնում»,- ասված է գրառման մեջ: