Երկու տարեկան աղջնակին փլատակներից փրկել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից մեկ օր անց (Լուսանկարներ)
Թուրքիայում ավերիչ երկրաշարժից մեկ օր անց երկուամյա մի աղջնակի են հանել փլատակներից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջուին:
Աղջիկն ու մայրը հայտնաբերվել են Էլազիգ քաղաքի փլատակներում: Կնոջ փրկարարական աշխատանքները շարունակվում են, փրկարարները նրան տրամադրել են անհրաժեշտ դեղամիջոցներ և պահպանում են ձայնային կապը:
Երեխան գիտակից վիճակում է, նրան հոսպիտալացրել են:
Հունվարի 24-ի երեկոյան Թուրքիայի Մալաթիա և Էլազիգ նահանգներում երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ ողբերգության հետևանքով մահացել է 29 մարդ: