Ֆրանսիան հաստատում է Եվրոպայում կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը
Ֆրանսիան ուրբաթ օրը հաստատեց չինական Ուհան քաղաքից եկած կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը. երկու հիվանդ հոսպիտալացվել են Փարիզում, երրորդը՝ հարավ-արևմտյան Բորդո քաղաքում:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ France24-ին հղումով:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը հայտարարել է, որ իշխանությունները հաստատել են հիվանդության երկու դեպք՝ առաջինները Եվրոպայում:
Ուրբաթ օրը երրորդ դեպքի մասին առանձին հայտարարությամբ հանդես եկավ Առողջապահության նախարարությունը. վարակվել էր հիվանդներից մեկի հարազատը:
Հիվանդության տարածման մեծ մասը և բոլոր մահվան ելքերը մինչ այժմ տեղի են ունեցել Չինաստանում, որտեղ կառավարությունը խիստ սահմանափակել է ճափորդություններն ու հասարակական միջոցառումները:
2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Ուհանում: Հունվարին հայտնի դարձավ, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: