Թրամփի եվրոպական դաշնակիցները դժգոհ են Իրանի հարցում նրա քաղաքականությամբ
Իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիին սպանելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ի ցույց է դրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայում իր պատմականորեն մերձավոր դաշնակիցների հետ հարաբերություններում աճող ճեղքը, հաղորդում է Business Insider-ը:
Մեծ Բրիտանիան սպառնացել է կրճատել ԱՄՆ-ի հետ պաշտպանական միության շրջանակում պարտավորությունները, Գերմանիան բացահայտ կերպով հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարեւորությունն անկում է ապրում:
Թրամփը պատասխանել է՝ սպառնալով եվրոպական առաջնորդներին նոր առեւտրային պատերազմ սկսել, եթե նրանք հավատարիմ նման 2015 թվականի իրանյան միջուկային գործարքին:
Թրամփի սպառնալիքները միայն ընդգծել են, որ բազմաթիվ եվրոպական առաջնորդներ այժմ շատ ավելի քիչ են կարեւորում տրանսատլանտյան միությունը:
Թրամփի միջազգային դաշնակիներն էլ ավելի հաճախ են լքում նախագահին, քանի որ նրա վարչակազմը վանում է նրանց:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին Թրամփը սատարել էր պաշտոնը ստանձնելուց հետո, ձգտում է լավ հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ: Սակայն Սոլեյմանիին սպանելու Թրամփի հրամանը զգալի շրջադարձի պատճառ է դարձել ԱՄՆ-ի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետի հայացնքերում:
Սուլեյմանիի սպանությունից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել էր, որ կոնֆլիկտն իրենց շահերից չի բխում՝ հավելելով, որ Իրանի հետ պատերազմի միակ հաղթողը կդառնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ջոնսոնը նաեւ արտահայտվել է ԱՄՆ-ի քաղաքականության դեմ՝ նախազգուշացնելով, որ իրանական մշակութային հուշարձանների վրա հարձակումը, որով սպառնացել էր Թրամփը, կդառնա ռազմական հանցագործություն:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ավելի հեռու է գնացել՝ հայտարարելով The Sunday Times-ին, որ Թրամփի մեկուսացնող արտաքին քաղաքականությունը դրդել է Մեծ Բրիտանիային մտածել ԱՄՆ-ի հետ պաշտպանական կապերը կրճատելու մասին:
Սոլեյմանիի սպանությունից անմիջապես հետո Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նախազգուշացրել էր ԱՄՆ-ին ցանկացած հետագա հակամարտության մասին՝ լրագրողներին հայտարարելով, որ Թրամփի միջամտությունը հավասարազոր է «վտանգավոր էսկալացիայի»: Հարձակումը, որը վնաս էր հասցրել Թեհրանի հետ հարաբերություններում Գերմանիայի քաղաքականությանը, առաջացրել է բաց դեբատներ ԱՄՆ-ի հետ Եվրոպայի միության արժեքի մասին:
Վերջին օրերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացահայտ խոսել է ԱՄՆ-ի հետ Եվրոպայի դաշինգի կարեւորության կրճատման մասին: «Տեղի է ունեցել տեղաշարժ»,-ասել է նա Financial Times-ին՝ հավելելով, որ Եվրոպայում Միացյալ Նահանգների կենտրոնացումը նվազել է. այդպես կլինի ցանկացած նախագահի պարագայում: «Մենք Եվրոպայում եւ, հատկապես, Գերմանիայում, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնենք»:
Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի եւ այլ եվրոպական երկրների հետ մեկտեղ կարեւոր դեր է խաղացել՝ փորձելով կարգավորել եւ աջակցել Իրանի հետ նոր հարաբերություններին 2015 թվականի իրանյան միջուկային գործարքի շրջանակում:
Այն կտրուկ քննադատել է գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի որոշումը, եւ Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել Թրամփի վարչակազմին հրաժարվել հետագա հակամարտությունից:
Թրամփի վարչակազմը պատասխանել է Եվրոպայի հետ պատերազմի եւ ավտոմեքենաների համար սակագներ սահմանելու սպառնալիքով, եթե եվրոպական առաջնորդները հավատարիմ մնան միջուկային գործարքին:
Ֆրանսիան Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ ստորագրել է գործարքը պահպանելու աջակցության մասին հայտարարություն, ինչպես նաեւ գործարկել վեճերը կարգավորելու մեխանիզմ, որը կոչված է վերադարձնելու Իրանին նախկին շարքերում: