Իննա Խոջամիրյանի հրապուրիչ լուսանկարը՝ լողափից (Լուսանկարներ)
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կերպարում։
Instagram-ում հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ լողազգեստ եւ նույն երանգի վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհին գրել է․ «Թե ինչի «ծովափնյա» երկիր չենք էէէ»։
Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի վերարկու էր կրում եւ գլխարկ։ Դերասանուհին արձակել էր մազերը եւ մեղմ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Որպես մեկնաբանություն՝ Իննան մի քանի սմայլիկ էր օգտագործել։