քանթրի-երգչուհին նոր չելենջ է ստեղծել
Համացանցը գրավել է 74-ամյա քանթրի-երգչուհի Դոլլի Փարթոնի ստեղծած նոր չելենջը։ «Jolene» հիթի կատարողը Twitter-ում գրառում է հրապարակել իր չորս սեփական լուսանկարներով եւ «Get yourself a man who can do both» (գտիր այնպիսի տղամարդու, որը կարողանա անել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը) մեմերով:
Լուսանկարն` այստեղ:
Փարթոնը գրել է․ «Քեզ համար գտիր այնպիսի կին, որը կարող է ամեն ինչ» եւ գրառումը կցել է տարբեր ժամանակներում արված լուսանկարներից պատրաստված կոլաժին՝ դրանցից յուրաքանչյուրը մեկնաբանելով հայտնի սոցցսանցի անվամբ․ Linkedin, Facebook, Instagram եւ Tinder:
Հետեւելով Դոլլի Փարթոնի կոլաժին #dollypartonchallenge է հրապարակել դերասան Ուիլ Սմիթը։ Ֆլեշմոբին արագ միացել են արեւմտյան հեռուստահաղորդավարներ Ջիմի Քիմելը, Ջիմի Ֆելոնը, որոնք շեշտը դրել են հարցի զավեշտական կողմի վրա: Քիմելը որոշել է, որ «պրոֆեսիոնալ» լուսանկարում նա կլինի սպիտակ կեղծամով եւ պիջակով՝ դեմքի սառը արտահայտությամբ, կյանքում ծիծաղում է, Instagram-ում՝ կա, իսկ դեյտինգային հավելվածի հատվածում երեկոյան շոուի հաղորդավարը պարզապես անհաջող աչքով է արել:
Նորաձեւության աշխարհը չէր կարող հեռու մնալ թրենդից, այդ իսկ պատճառով էլ Vogue ամսագրի բոլոր երկրպագուներն արդեն երկու օր է լայքում են ամերիկյան հայտնի ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի երկրպագուների ստեղծած գրառումները։ Հայտնի լրագրողը ցանցում չունի իր սեփական էջերը, սակայն նրա անհատականությունը եւ վստահությունը երկրպագուները չեն կարողացել չնշել։ Աննա Վինտուրը պարզապես պետք է լինի ինքն իրենով, որպեսզի ստանա ցանկալին եւ տեղ հասցնի իր միտքը:
Նկարներով զվարճալի խաղը շուտով գտել է ավելի խորը ենթատեքստ։ Կարծիք կա, որ չելենջի գաղափարի հեղինակները, որը չափազանց արագ է հասել գլոբալ մասշտաբների, ցանկացել են ցույց տալ, թե որքան է տարբերվում մարդկանց դիրքորոշումը համացանցի տարբեր հարթակներում: