«Վատ տղաներն ընդմիշտ». Պրեմիերա (Տեսանյութեր և լուսանկարներ)
Cinema Star կինոթատրոնը շարունակում է հրաշալի ավանդույթը՝ սեզոնի կինոնորույթների նախացուցադրում: Այս անգամ ցուցադրվեց «Վատ տղաներ ընդմիշտ»-ը...
Մայք Լոուրիի եւ Մարկուս Բերնեթիի հետ վերջին անգամ հանդիպել էինք հեռավոր 2003 թվականին: Այնպես որ, երրորդ մասը թողարկվել է հենց 25-ամյա հոբելյանին ընդառաջ:
Ֆիլմը հոյակապ ցուցադրում է, թե մեր վերջին հանդիպումից հետո գլխավոր հերոսներն ինչի միջով են անցել: Մարկուսը հիմա գիրացել է, իսկ Մայքը ներկում է մորուքի ճերմակ մազերը:
Ֆիլմը դիտելիս ակամայից հայտնվում ես մանկության մեջ, երբ առաջին անգամ դիտել ես «Վատ տղաները», զարմացել ոստիկանների այդպիսի արտասովոր կերպարներով եւ նրանց հետ միասին երգել Bad Boy Bad Boy երգը…
Բայց չնայած կարոտաբաղձությանը, այս կինոնկարն ամենեւին հերթական ծերունական մարտաֆիլմ չէ: Պատահական չէ կինոնկարի կարգախոսը՝ «Միասին այրում ենք: Միասին փամփուշտի տակ ենք»: Ֆիլմն ինքն էլ այրում է:
Կինոնկարի ռեժիսորներն են Ադիլ Էլ Արբին եւ Բիլալ Ֆալը (առաջին երկու մասերը նկարահանել է Մայքլ Բեյը), եւ անչափ ուրախացրեց, որ նրանք հավատարիմ են մնացել ֆրանշիզայի ոճին. կարողացել են բարձր մակարդակում պահել «էքշնը» եւ մեծ թվով նորություն ու թարմություն են ներդրել: Ֆիլմում շատ է «էքշնը», որը հաճույքով է դիտվում, հումորը, որը ստիպում է ժպտալ ու ծիծաղել, եւ, ինչը չափազանց զարմացրեց, լավ ու անսպասելի սյուժետային թվիսթները:
Ցանկանում եմ նշել, որ մեծ կինոյում սուպերհերոսականության դարաշրջանում կինոնկարը տեսարժանությամբ դրանց ոչ մի բանով չի զիջում: Հետապնդումներ, պայթյուններ, մարտեր, փոխհրաձգություններ եւ շատ այլ բաներ հանդիսատեսին թույլ չեն տալիս թուլանալ. նույնիսկ վախենում ես աչքերդ թարթել, որ կադր բաց չթողնես:
Ուրախացնող էր կինոնկարի եւս մեկ ասպեկտ. դու հերոսների համար անհանգստանում ես: Հասկանալի է, որ ըստ ժանրի կանոնների՝ նրանց հետ ոչ մի վատ բան չի պատահի, բայց հեղինակները պարբերաբար ստիպում են կասկածել:
Գլխավոր հերոսների դերակատարներ Ուիլ Սմիթը եւ Մարտին Լոուրենսն իրենց հերոսներին չեն խաղում, նրանցով շնչում են, ապրում, գոյատեւում: Այս տանդեմին հետեւելով՝ հավատում ես նրանց ամեն խոսքին ու գործին, քանի որ կեղծիք չես զգում:
Ինչպես միշտ, իր դերում գլուխգործոցային է Ջո Պանտոլյանոն, որը ֆրանշիզայում միանգամայն անկեղծորեն է խաղում տղաների համար հայր կոչվածին:
Կինոնկարն ունի միանգամայն կոլորիտային եւ ոչ միանշանակ անտագոնիստ, որն ուշադրությունն իրեն է ձգում՝ նրան հետեւելը միանգամայն հետաքրքիր է:
Վերջում ուզում եմ ասել, որ մեր ռեմեյքների եւ վերբեռնումների դարում հին եւ սիրելի հերոսների այսպիսի վերադարձն անչափ սրտանց եւ մտապահվող է ստացվել. այնպես որ, ինչ էլ որ լինի՝ «Վատ տղաներ ընդմիշտ»:
Նյութի աղբյուրը՝ News.am Stile