«Սիրտս դուրս էր թռչում»․ ինչպես է Շարլիզ Թերոնը որդեգրել տրանսգենդեր երեխային
Շարլիզ Թերոնը դաստիարակում է երկու երեխաների՝ 4-ամյա դստերը՝ Ավգուստային եւ 7-ամյա որդուն՝ տրանսգենդեր Ջեքսոնին։ 44-ամյա աստղային մայրիկը պատմել է, թե ինչ էմոցիաներ է ունեցել ապագա ժառանգի հետ առաջին հանդիպմից։
«Սկանդալ» ֆիլմի աստղը հաջող կարիերա է կառուցել կինոյում եւ մեծ հաջողության է հասել Հոլիվուդում։ Սակայն Շարլիզի համար առաջին տեղում մոր դերն է։ Նա հիանում է որդեգրած իր երկու երեխաներով՝ տրանսգենդեր Ջեքսոնով եւ դուստր Ավգուստայով։
Կյանքի ամենահուզիչ իրադարձությունը նա համարում է որդեգրումը։ «Ես հստակ հիշում եմ, թե ինչպես եմ առաջին անգամ պատուհանից տեսել Ջեքսոնին։ Անմիջապես դուրս եկա մեքենայից։ Ինչ-որ գրկել էր նրան եւ սիրտս պարզապես դուրս էր թռչում կրծքավանդակիցս։ Դա այնքան զգացմունքային զգացողություն է», - W Magazine ամսագրի համար նախատեսված նյութում կիսվել է Թերոնը։
Հոլիվուդյան դերասանուհու հաջորդ հանդիպումը տրանսգենդեր որդու հետ ավելի հուզիչ է եղել։ Շարլիզը չի կարողացել զսպել զգացմունքները։ «Երկրորդ անգամ նրան հանդիպելուհամար ստիպված էի սպասել երկու ժամ։ Դրանք իմ կյանքի վատագույն երկու ժամերն էին», - դերասանուհու խոսքը մեջբերում է Eonline-ը։
Երիտասարդ մայրը սարսափած է եղել, թե ինչպես է երեխային դաստիարակել կինը, որը Թերոնին է փոխանցել փոքրիկին։ «Նա փոքրիկ մողեսի տեսք ուներ։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Ջեքսոնը ուժեղ էկզեմա ուներ, նա ոտքից գլուխ ծածկված էր բծերով։ Կինը, որը պահում էր նրան, կոպիտ էր։ Ես նայեցի դստերս եւ հասկացա, որ նա իմ երեխան է: Ես պետք է նրան ինձ հետ տուն տանեմ եւ տարա», - հայտարարել է դերասանուհին։