Մոսկվայում ՍՇՎՎ-ի կասկածով հոսպիտալացրել են Չինաստանի յոթ քաղաքացու
Չինաստանի յոթ քաղաքացիների Մոսկվայի հյուսիսում հյուրանոցից ՍՇՎՎ-ի կասկածով հոսպիտալացրել են ինֆեկցիոն հիվանդանոց, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ անհայտ ծագումով պնեւմոնիայի բռնկման մասին հայտնի էր դարձել 2019թ․ դեկտեմբերին։ Պարզվել է, որ պնեւմոնիայի պատճառը 2019-nCoV կորոնավիրուսն է։ Մահացու վիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում։ Երկրի իշխանությունները փակել են այդ եւ երկու այլ քաղաքների ելքն ու մուտքը։
Վերջին տվյալների համաձայն, վարակվածների թիվը հասել է 1372-ի, մահացել է 41 մարդ։ Վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Չինաստանի սահմաններից դուրս՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալայզիայում։