«Տաղանդավոր եւ շատ հմայիչ»․ Սիրուշոն՝ ձմեռային կերպարում
Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է կապույտ ու բալագույն երանգների համադրությամբ ժակետ։ Նրա վարսերն արձակված են, շատ նուրբ շպարով է։ Գեղեցկուհի հայուհու կերպարն ամբողջացրել են սեփական՝ Pregomesh ապրանքանիշի զարդերը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Ողջույն»։ Հրապարակմանը կից իրենց հիացական մեկնաբանություններն են գրել նաեւ երգչուհու երկրպագուները․ «Շատ հմայիչ», «Կիրթ, տաղանդավոր եւ շատ հմայիչ», «Գեղեցկուհի», «Նուրբ», «Սիրուշո ջան, ինչպես միշտ տարբերվում եւ ճաշակ ես թելադրում»։