Ժիրինովսկին անվանել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը ԱՄՆ-ի սադրանք
ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անվանել է Չինաստանում տարածված կորոնավիրուսը ԱՄՆ-ի սադրանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Արդեն բոլոր աշխարհամասերում տարածվել է կորոնավիրուսը, այն ամենուր է: Իրականում դա վիրուսի նոր տեսա՞կ է, թե՞ ԱՄՆ-ի սադրանք: Եւ ամերիկացիները վախենում են, որ նրանց չի հաջողվի առաջ անցնել Չինաստանից կամ գոնե հավասարվել»,-հայտարարել է Ժիրինովսկին:
Առաջնորդն ընդգծել է, որ այդպիսի սադրանքներն առաջին անգամ չեն տեղի են ունենում՝ հիշեցնելով թռչնի գրիպի եւ բրիտանական տավարի մսի մասին, որն «ինչ-որ մեկին դուր չէր եկել»:
«Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ կանցնի: Դա սադրանք էր: Դեղորայքը ձեռք են բերել, ինչ-որ մեկը դարձել է միլիարդատեր: Նրանք հիմնականում ապրում են Շվեյցարիայում»,-ամփոփել է Ժիրինովսկին:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 41 մարդ: