Լոբոդան անթերի կազմվածքով կրկին անգամ հիացրել է երկրպագուներին (Լուսանկարներ)
Սվետլանա Լոբոդան Instagram-ի իր էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել Մեքսիկայից, որտեղ երգչուհին հունվարի սկզբից հանգստանում է մոր եւ դուստրերի հետ: Լոբոդան կադրում բաց արծաթագույն երանգի լողազգեստով է, կանգնած է ջրի մեջ։
Երկրպագուները նշել են, որ 37-ամյա երգչուհին հիանալի տեսք ունի, ավելին՝ իդեալական մարմինն ու մաշկը ֆոտոշոփի արդյունք չեն։
«Սվետա, դուք հիանալի եք», «Շքեղ մարմին», «Այսքան գեղեցիկ լինելն օրինակա՞ն է», «Մեծ օվկիանոս, մեծ մարդու համար», - հրապարակմանը կից գրել են երկրպագուները: