Հայրն իր մարմնով փորձել է պաշտպանել երեխաներին. Թուրքիայի երկրաշարժի ամենադաժան կադրը (Տեսանյութ)
Թուրքիայի Էլազըղ նահանգի Սիվրիջեի շրջանում տեղի ուենցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի մեջ քաղաքացիների մոտ մեծ հուզմունք է առաջացրել երեխաներին իր մարմնով փրկել ցանցկացած հոր լուսանկարը։
Երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներ սկսած քաղաքացիները մի շենքում հայտնաբերել են դաժան տեսարան. Հայրը փորձել է իր մարմնով պաշտպանել երեխաներին, սակայն բոլորն էլ մահացել են՝ մնալով փլատակների տակ։
Այս լուսանկարն ու տեսանյութը մեծ արձագանք է գտել Թուրքիայում և հուզել բոլորին։
Նշենք, որ հունվարի 24–ին, երեկոյան Թուրքիայի Էլազըղ նահանգում 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով կան 21 զոհ, 1000 –ից ավել վիրավորներ եւ մեծ ավերածություններ։ Զոհերի ու վիրավորների թիվն ավելանալու միտում ունի։