Ֆրանսիայում բանանով արկղում գրեթե կես տոննա կոկաին են գտել
Ուրբաթ Փարիզի արվարձանի Ռյունժի խոշոր շուկայում բանանով արկղի մեջ գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել, հայտնում է Parisien-ը:
Հաղորդվում է, որ թմրանյութը Կոլումբիայից ուղարկված բանանի արկղի մեջ հայտնաբերել է պտուղ-բանջարեղեն վաճառողը: Նա ոստիկանություն է դիմել, որտեղ փորձաքննություն են անցկացրել եւ հաստատել, որ սպիտակ փոշին կոկաին է: Պարբերականի տեղեկություններով՝ առգրավված չափաքանակի արժեքը սեւ շուկայում կարող է կազմել 35 մլն եվրո:
Ոստիկանությունը գործ է հարուցել թմրանյութերի ներմուծման վերաբերյալ: