Էրդողանը Մերկելին հին հայելի և սաղավարտ է նվիրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությունից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հուշանվերներ է հանձնել՝ նրբագեղ դրվագազարդ հայելի եւ սաղավարտ, հայտնում է Sozcu-ն:
Թանկարժեք շրջանակով այսպիսի հայելիները եւ սաղավարտները օգտագործվել են պալատներում եւ խորհրդանշում են ուժը, շքեղությունը եւ հաստությունը:
Մերկելը աշխատանքային այցով Ստամբուլում է: Նա մտադիր է Էրդողանի հետ քննարկել Լիբիայի, Սիրիայի իրավիճակը, տնտեսական համագործակցությունը: