Ադրբեջանում ծառայակիցները զինծառայողին հասցրել են ինքնասպանության
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասում, որը գտնվում է Ջալիլաբադի շրջանում, կախված է հայտնաբերվել ժամկետային զինծառայող Նոֆել Նոֆել օղլու Մամեդովը, հայտնում է ANSPRESS-ը:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ` «զինակիցները հասցրել են ադրբեջանցի զինվորին ինքնասպանության»: Ըստ զինվորի ընկերների` նա հաճախակի բախումներ էր ունենում իր ծառայակիցների հետ: Մինչ ծառայության ավարտը նրան մեկ ամիս էր մնացել:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը չի հաստատել և չի հերքել այս տեղեկատվությունը: