Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները ստորագրել են համաձայնագիր բրեքզիթի մասին
Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահները պաշտոնապես ստորագրել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, տեղեկացնում է AP-ը։
Շառլ Միշելը եւ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում իրենց ստորագրություններն են դրել փաստաթղթի տակ այն բանից հետո, երբ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնապես հավանություն է տվել բրեքզիթի մասին օրենքին։
Ներկայում սպասվում է, որ Եվրախորհրդարանը հավանություն կտա համաձայնագրին՝ բացելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ճանապարհը հաջորդ շաբաթ՝ հունվարի 31-ին։