Ո՞ր երկրներում է տարածվում չինական կորոնավիրուսը (Լուսանկարներ)
Նոր կորոնավիրուս 2019-nCov-ով վարակման առաջին դեպքերը գրանցվել էին չինական Ուհան քաղաքում: Այնտեղ էլ գրանցվել էին վիրուսի հետեւանքով մահվան դեպքերի մեծամասնությունը: Սակայն հիմա վիրուսը տարածվում է նաեւ մյուս քաղաքներում ու երկրներում:
Վարակման նվազագույնը մեկ դեպք է գրանցվել ԱՄՆ-ում, Վաշինգտոն նահանգում: Մասնագետները վերջերս հայտարարել էին նաեւ վարակման երկրորդ հնարավոր դեպքի մասին՝ արդեն Տեխասում:
Վարակման երկու դեպք հաստատել են Վիետնամում. երկու պացիենտն էլ Չինաստանից եկած տղամարդիկ են:
Մեքսիկայում 5 պացիենտի մոտ կորոնավիրուս են կասկածել, սակայն նրանցից երկուսի մետ, վերջին տեղեկություններով, վիրուս չեն գտել: Նրանցից մեկի՝ 57-ամյա պրոֆեսորի մոտ հայտնաբերել են սովորական ՍՇՎ: Մնացյալ երեք պացիենտների անալիզները դեռեւս ուսումնասիրվում են. 42-ամյա տղամարդ, որը հունվարի 10-ին եկել էր Ուհանից, եւ երկու կին, որոնք նրա հետ շփվել են:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեր են գրանցվել նաեւ Հարավային Կորեայում (1 դեպք), Ճապոնիայում (1), Թայվանում (1), Վիետնամում (2), Թաիլանդում (4) եւ Սինգապուրում (1):
Վարակի տարածումը կասեցնելու համար չինական մի շարք քաղաքներ փակել են՝ կարանտինի մեջ են. հասարակական տրանսպորտով այս քաղաքներ մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է:
Աղբյուրը եւ լուսանկարները՝ https://www.nytimes.com