Կարո Փայլանն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի
Կանանց միջազգային «Համշեն» ասոցիացիան հայկական ծագմամբ թուրքական օրենսդիր Գարո Փայլանին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։
Ասոցիացիայի նախագահ Սաիդա Օհանյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը նամակ է ուղարկել Նոբելյան կոմիտե՝ առաջարկելով Փայլանի թեկնածությունը, «որն իր ողջ կյանքը նվիրել է հայերի եւ տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»։
«Նա քչերից մեկն է, որը պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու հումանիտար իրավունքները, բնիկ ժողովուրդների եւ կրոնական ու ազգային փոքրամասնությունների իրավունքները»,- ասվում է նամակում։ «Փայլանի ջանքերը շարունակվում են՝ չնայած մշտական սպառնալիքներին եւ նրա գործունեության ճնշումներին իշխանություններից աջակցվող ազգայնական եւ ծայրահեղական ուժերի կողմից»։
Ասոցիացիան կոչ է անում բոլոր մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք պաշտպանում են կանանց, եւ, առհասարակ, մարդու իրավունքները՝ աջակցել եւ միանալ նախաձեռնությանը։