Լիամ Հեմսվորթի ընկերները խորհուրդ են տալիս բաժանվել Մայլի Սայրուսից
Մայլի Սայրուսի վերջին օրերի խայտառակ պահվածքի պատճառով նրա ընկերոջ՝ Լիամ Հեմսվորթի հարազատներն ու մտերիմները խորհուրդ են տվել նրան բաժանվել Սայրուսից:
«Լիամը պետք է բաժանվի Սայրուսից, որպեսզի նրա պահվածքը չազդի իր կարիերայի և հայտնիության վրա»,- ասել են Լիամի ընկերները:
Լիամի ընկերները վաղուց էին նրան խորհուրդ տալիս բաժանվել Մայլիից, սակայն նա չի հրաժարվում երգչուհուց: Նա շարունակում է հոգ տանել Մայլիի մասին, սակայն նրա կերպարի համար պատասխանատվություն չի կրում:
Մինչ բոլորը խոսում են զույգի բաժանման մասին՝ Մայլին իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ: