Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը ապշեցնում է իր ֆիզիկական մարզավիճակով
Սիլվեստր Ստալոնեի մայրը, որը երկու տարուց 100 տարեկան է դառնում բավականին ակտիվ կյանք է վարում։
Կինն ակտիվորեն զբաղվում է սպորտով, գնում է գնումներ կատարելու, նվագում է ակորդեոն եւ դաշնամուր, երգում եւ սովորում է պարել չեչյոտկա:
Մարզումների լուսանկարներն ու տեսանյութերը ամերիկացի աստղի մայրը պարբերաբար հրապարակում է իր միկրոբլոգում։
«Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Instagram-ում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը, որտեղ նրան հետեւում է գրեթե 24 հազար հոգի։
Ժակլին Ստալոնեն պարբերաբար հրապարակում է Սիլվեստրի արխիվային լուսանկարները եւ զվարճալի կոլաժներ: Ժակլինն աստղաբան է եւ «Աստղերի ուժը. աստղագիտական ուղեցույց դեպի սուպերհաջողություն» գրքի հեղինակը։