Միխայիլ Միշուստինը պարգեւատրել է Տիգրան Սարգսյանին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Եվրասիական տնտեսական միության զարգացման եւ ամրապնդման գործում վաստակի համար Պ. Ա. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,- ասվում է փաստաթղթում:
Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն է, որը կոչվել է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադեւիչ Ստոլիպինի: Դրանով խրախուսվում են արժանիքները երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ՌԴ կառավարության երկարաժամկետ ծրագրերի իրականացման գործում ժողովրդական տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթը եւ այլն: