Այսօր Քեմերոն Դիասի ծննդյան օրն է
Այսօր դերասանուհի Քեմերոն Դիասի ծննդյան օրն է:
Հոլիվուդի ամենագեղեցիկ ժպիտն ունեցող դերասնուհին 41 տարեկան դարձավ:
Դերասանուհին կինոյի ասպարեզում է արդեն 20 տարի: Նա շատ տարբեր կերպարներում է հանդես եկել: Քեմերոն Դիասն իր ամենավառ և հայտնի կերպարները կերտել է «Դիմակ», «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Բոլորը խելագարվում են Մերիի համար», «Լինել Ջոն Մալկովիչ», «Շատ վատ դպրոց», «Չարլիի հրեշտակները» ֆիլմերում: