«Вечерний Ургант»-ի աստղ Ալեքսանդր Գուդկովը դարձել է Gucci-ի առաջին դեսպանը Ռուսաստանում
Gucci ապրանքանիշը հայտնի կատակերգու Ալեքսանդր Գուդկովին ընտրել է որպես իր ներկայացուցիչ Ռուսաստանում, հայտնում է Hello պարբերականը՝ վկայակոչելով արտիստին։ Նա այդ մասին հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում, որ նվիրված էր «Ցանկությունների մարաթոն» ֆիլմին։
Նա հայտնել է Միլանում Նորաձեւության շաբաթվան մասնակցելու մասին, որտեղ ծանոթացել է դերասան Ջարեդ Լետոյի հետ։ «Նրան ասացի. «Hello, Jared» («Ողջույն, Ջարեդ»)։ Իսկ նա ասաց. «Who are you» («Ո՞վ ես դու»), իսկ ես պատասխանեցի. «I’m a famous Russian freak» («Ես ռուս հայտնի ֆրիկ եմ)։ Եվ դրա համար ինձ հետ ոչինչ չեղավ, պարզապես անհավանական է»,- Ուրախների եւ հնարամիտների ակումբի նախկին անդամը կիսվել է հույզերով։
Միայն թե պարզվում է՝ Գուդկովն այս անգամ կատակել է։ «Ես ոչ պատոնական ոչ ներկայացուցիչ եմ։ Կատակ է։ Gucci-ի հետ մեր դեպքում ընկերություն է ու սեր, ինչը մաղթում եմ նաեւ ձեզ»,- The Blueprint-ին ասել է նա։
Ապրանքանիշի ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչները եւս մեկնաբանել են նորությունը. «Ալեսանդրո Միկելեից եւ Մարկո Բիցարիից բացի՝ մենք պաշտոնական ներկայացուցիչներ չունենք։ Փոխարենը կան նորաձեւության տան ընկերներ, եւ մենք նրանց ընտրում ենք սիրով։ Սաշայի հետ այդպես էլ ստացվել է։ Նա վերջին տարիների ընթացքում հատկապես հաճախ է սկսել Gucci կրել. ապրանքանիշը դա նկատել է եւ որոշել առաջարկել գնալ Միլանում տղամարդկանց հագուստի ցուցադրությանը։ Այդպես Սաշան, իսկապես դարձել է ռուս առաջին աստղը, որին հրավիրել են Gucci-ի ցուցադրության եւ Նորաձեւության տան ընկերը, բայց ոչ պաշտոնական ներկայացուցիչը»։