Ադրբեջանը մնում է ավտորիտար ռեժիմների կարգում. Economist Intelligence Unit
Ըստ Economist Intelligence Unit-ի՝ Ադրբեջանը մնում է ավտորիտար ռեժիմների կարգում։
Բրիտանական ընկերության հրապարակած դեմոկրատիայի ինդեքսում Ադրբեջանը կրկին զբաղեցրել է վերջին տեղերից մեկը՝ 147-րդը 167-ից։
Դասակարգումը կազմելիս հաշվի են առնվում 60 տարբեր ցուցիչներ՝ խմբավորված 5 կարգում. ընտրություններ եւ բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, բնակչության քաղաքական կանխակալություն եւ քաղաքական մշակույթ։
Դասակարգման համաձայն՝ ավտորիտար ռեժիմներն այն երկրներն են, որտեղ քաղաքական բազմակարծությունը վերացել է կամ չափազանց սահմանափակ է։ Դրանք բացարձակ միապետություններն են կամ բռնապետությունները։ Այնտեղ ձեւականորեն կան ավանդական դեմոկրատական ինստիտուտներ, բայց դրանք դեր չեն խաղում։ Քաղաքացիական ազատությունների խախտումները եւ չարաշահումները սովորական երեւույթ են, ընտրություններն անարդար են եւ անազատ, ԶԼՄ-ները պատկանում են պետությանը կամ վերահսկվում են, դատարանները կախյալ վիճակում են, իսկ կառավարության քննադատությունը դաժանաբար ճնշվում է։
Հայաստանը զբաղեցրել է 86, Վրաստանը՝ 89-րդ տեղը։
Ամենաոչդեմոկրատական երկրներ են ճանաչվել Հյուսիսային Կորեան, Իրաքը եւ Եթովպիան։