Թուրքիայի Կեսարիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին գրադարան է դարձել
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածինեկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ եկեղեցին բացվել է որպես գրադարան։
Թուրքական Sonhaber կայքի փոխանցմամբ՝ ավելի վաղ Կայսերիի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն ասել է, որ վերանորոգվող եկեղեցին դառնալու է 24 ժամ ծառայություն մատուցող յուրահատուկ գրադարան։
Նա նշել է, թե գրադարանը կունենա թե սովորական գրքեր, թե էլեկտրոնային, թե կույրերի համար նախատեսված հատուկ գրքեր։
«Գրադարանը հագեցված է լինելու ամենավերջին տեխնոլոգիական նորարարություններով։ Նախագծի արժեքը մոտ 8 մլն (2 մլն դոլար) լիրա է կազմելու»,-ասել է Կայսերիի քաղաքապետը։