Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը հայտարարել է, որ կասկածում է իր և դստեր՝ Մեգանի վերամիավորվելու հարցում
Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը հայտարարել է, որ կասկածում է իր և դստեր՝ Մեգանի վերամիավորվելու հարցում։
Թոմասը դարձել է բրիտանական Channel 5 հեռուստաալիքի հերոսը։ Զրույցի ընթացքում Մարքլն իր գնահատականն է տվել դստեր և նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Տղամարդը հաստատել է, որ երկար ժամանակ Մեգանի հետ չի շփվում և հնարավորություն չունի կապ հաստատել նրա հետ։ Նա նշել է, որ աղջիկը նույնպես չի գնում իր հետ հանդիպման։
«Մեգանը եւ Հարրին կհամաձայնեն գալ ինձ մոտ միայն իմ մահից հետո», - դժգոհել է Թոմասը: «Չեմ կարծում, որ նրանք առհասարակ ցանկանում են շփվել ինձ հետ», — վստահ է դքսուհու հայրը։
Տղամարդը նաեւ հայտարարել է, որ սկանդալից հետո ինքը ոչ մի անգամ չի տեսել եւ չի շփվել դստեր, նրա ամուսնու կամ Արչիի հետ: Երկու տարվա ընթացքում բոլոր նամակներն ու զանգերը անպատասխան են մնացել։