ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը
ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը, հաղորդում է AP-ը:
Նոր կանոնների համաձայն՝ իրանցիներն ու նրանց ընտանիքներն այլեւս իրավունք չունեն հայտ ներկայացնել կամ երկարաձգել այսպես կոչված E-1 եւ E-2 վիզաները: Արգելքն ուժի մեջ կմտնի վաղը:
Այդ վիզաներն արտասահմանցի «թրեյդերներին» եւ «էական ներդրողներին» թույլ է տալիս ապրել եւ աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ փոփոխությունը արդյունք է Իրանի հետ 1955 թվականին կնքված համաձայնագրից Վաշինգտոնի դուրսբերման:
Իրանցիները, որոնք ԱՄՆ-ում համապատասխան վիզաներ են ստացել, պետք է լքեն երկիրը վիզաների գործողության ժամկետի ավարտից հետո: