«Էնքան շատ է վատը, չարը, հուսահատը, օդում ասես խտացրած տխրություն ու անելանելիություն լինի...». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային հագուստով է։ «Էնքան շատ է վատը, չարը, հուսահատը, օդում ասես խտացրած տխրություն ու անելանելիություն լինի... Պետք է ԹԱՓ ՏԱԼ, թոթափել բարկություններն ու նեղվածությունները, դադարել ապրել վիրտուալ կյանքով (նեգատիվով խճողված) ու ապրել ԻՐԱԿԱՆՈՒՄ. ԻՐԱԿԱՆՈՒՄ տեսնելով սիրելի մարդկանց, զբաղվելով սպորտով, առավոտյան վազելով, դե... շատ աշխատելով եւ շատ, անհավանական շատ կարդալով:
Առողջության իմ 7 կետն այսօր.
1. Սպորտ.
2. Յոգա
3. Ընթերցանություն
4. Տանը որևէ խճողված դարակի դասավորում
5. Որոշում` չմտնել ֆեյսբուք(փոխարենը, որևէ օգտակար բանով զբաղվենք)
6. Զբաղվել սեփական հիգիենայով( մարմնի, մտքի, կյանքի)
7. Ապրել իմ կյանքն Այսօր, ոչ թե սպասել կասկածելի վաղվան:
Այսօրվա համար ասյքանն էլ որ անեմ, հաստատ օրս կհաջողի...»,- գրել է նա։