Իրանում սպանվել է իրանական «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը
Իրանի ժողովրդական «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Աբդոլհոսեյն Մոջադամին սպանվել է անհայտ զինված անձանց կողմից հունվարի 22-ի առավոտյան, երկրի հարավարեւելյան Խուզեստան նահանգում։
Շադեգանի նահանգապետ Սաիդ Խաջիանը ԻՐՆԱ-ին տված հարցազրույցում նշել է, որ երկու ահաբեկիչներ առավոտյան սպանել են հրամանատարին իր տան մոտ։
Նրա խոսքով՝ առայժմ ոչ մի խումբ չի ստանձնել հրամանատարի սպանության պատասխանատվությունը։
Մոջադամին Շադեգան նահանգի Դարխովին շրջանի «Բասիջի» ղեկավարն էր։ Նա նաեւ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընկերներից մեկն էր, Սոլեյմանին հունվարի 3-ին սպանվել էր Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության ժամանակ։