Զարիֆը կրկնել է Ռոհանիի նախազգուշացումը՝ հայտարարելով ՄԶՉՊ-ից հնարավոր դուրսբերման մասին
Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրսբերման մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին հայտարարությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացման կրկնությունն էր: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն, ինչ ասաց Զարիֆը Իրանի Մեջլիսում, «4+1» երկրների [Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա] խմբին ուղղված նախագահի կողմից անցած տարվա մայիսին հղված նամակի կրկնությունն էր, որում հայտարարվեց Թեհրանի կողմից միջուկային գործարքի հարցով պարտավորությունների կրճատման մասին»,- ասել է նա:
Մուսավիի խոսքով ուղերձում ասվում էր, որ եթե Եվրոպան ՄԱԿ-ի ԱԽ գործ ուղարկի միջուկային ծրագրի մասին եւ վերադարձնի պատժամիջոցները, ապա Թեհրանը որպես պատասխան դուրս կգա ՄԶՉՊ-ից:
2019 թվականի մայիսի 8-ին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի շրջանակում առանձին կետերի իրականացման դադարեցման մասին: Այդ կապակցությամբ Իրանի նախագահն ուղերձ հղեց, որում բացատրեց այդ հարցով իր երկրի դիրքորոշումը: