Ադրբեջանում պատգամավորական մեկ տեղին հավակնում է 12 թեկնածու
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա օրերին կսկսի քվեաթերթիկների տպագրությունը՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք նախատեսված են փետրվարի 9-ին: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը, հայտնում է haqqin.az-ը:
Նա նշել է, որ գրանցված թեկնածուների մի մասը իր թեկնածությունը հետ է կանչում. «Չնայած դրան, պատգամավորական մեկ տեղին հավակնում է 12-13 թեկնածու: 19 քաղաքական կուսակցությունների ցուցակների հիման վրա պատգամավոր են հավակնում դառնալ ավելի քան 260 թեկնածուներ: Ընդհանուր հավակնում են 28 կուսակցությունների ներկայացուցիչներ»: