Պուգաչովայի ու Գալկինի դուստրը երգել է ֆրանսերենով
Մաքսիմ Գալկինը հաճախ է Instagram-յան էջում երկվորյակներ Լիզայի ու Հարիի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում։ Օրերս 43-ամյա արտիստը հոլովակներ է հրապարակել, որոնցում պատկերված է՝ ինչպես են նրանք երաժշտությամբ զբաղվում ուսուցչի հետ. փոքրիկները երգում են ֆրանսերենով դաշնամուրի ուղեկցությամբ։
Տեսանյութն՝ այստեղ:
Գալկինը նախ տեսանյութ է հրապարակել, որում Հարին կատարում է Սալվատորե Ադամոյի «Tombe la neige» երգը, ապա կիսվել է Լիզայի փորձից մի հատվածով. նա կատարում է Ջո Դասենի «Les Champs-Elysees» կուլտային երգը։ Հոլովակի ռեժիսորն ու օպերատորն Ալլա Պուգաչովան է։ «Դիմանո՞ւմ ես։ Սկսիր»,- նախքան ելույթը դստերը ոգեւորել է Պուգաչովան։
Երգի ավարտին Լիզան նաեւ պարել է մայրիկի համար, որն ի պատասխան գովել է նրան եւ մեղմ համբույր նվիրել։ Ֆրանսերենով երգով հիացած են ինչպես շատ երկրպագուներ, այնպես էլ Գալկինի ու Պուգաչովայի աստղային ընկերները։ Նրանց թվում են Ֆիլիպ Կիրկորովը, Լերա Կուդրյավցեւան, Իգոր Նիկոլաեւը։
Տեսանյութն` այստեղ:
«Լիզոչկան պարզապես անհավանական է։ Հնարավոր չէ չսիրել նրան»,- Լիզայի երաժշտական համարի մեկնաբանություններում գրել է Իգոր Նիկոլաեւը։ Ի դեպ, 6 տարեկան երեխաները ոչ միայն ֆրանսերենի դասեր են անցնում, այլեւ տարբեր զարգացնող պարապմունքների գնում՝ ուժերը փորձելով ռեփի ասպարեզում եւ նույնիսկ յոգայով զբաղվում։