Տարեց կնոջ նմանվող 15-ամյա աղջիկը նոր դեմք ստացավ (Լուսանկարներ)
Չինական Լյաոնին նահանգի բնակչուհի Սյաո Ֆենը հազվադեպ գենետիկ հիվանդության՝ պրոգերիայի պատճառով տարեց կնոջ տեսք ուներ եւ ենթարկվում էր շրջապատի ծաղրուծանակին։ Հիմա, շնորհիվ պլաստիկ վիրաբուժության, աղջիկը նոր դեմք ունի։
Ինչպես պատմում է Daily Mail պարբերականը, մի անգամ աղջիկը նամակ է գրել մարդասեր Գո Մինյիին, որում խոստովանում էր, որ ցանկանում է ապրել նորմալ կյանքով՝ չվախենալով անցորդների հայացքներից, եւ բժիշկ դառնալ։ Մինյին սկսեց վիրահատության համար դրամական միջոցներ հավաքել, վիրահատությունը գնահատվում էր մոտավորապես 506 000 չինական յուան (մոտ 74 00 դոլար)։
2019 թվականի դեկտեմբերի 29-ին աղջկան վիրահատեցին։ Վիրահատությունը տեւեց 7,5 ժամ, մասնակցում էին 10 վիրաբույժ, 3 անեսթեզիոլոգ եւ 5 բուժքույր։ Նրանք աղջկա դեմքից հեռացրին 7 սանտիմետր ավելորդ մաշկ եւ նրա դեմքը ձիգ ու երիտասարդ դարձրին։
Հունվարի 20-ին Սյաո Ֆենը մասնակցեց մամուլի ասուլիսի Շենյան քաղաքում (Լյաոնին նահանգ), որտեղ երկարատեւ վերականգնումից հետո առաջին անգամ տեսավ իր նոր դեմքը։ Աղջիկը բեմի վրա լաց եղավ եւ գրկեց ծնողներին։
Հիվանդանոցը, որտեղ աղջկան վիրահատել են, որոշել է փողը վերադարձնել աղջկա ընտանիքին։ Հիվանդանոցի ղեկավարությունը ցանկացել է, որպեսզի Սյաո Ֆենը մարդկանց հավաքած փողերը օգտագործի վերականգնման եւ իր կրթության վրա։