«Ժպտացեք». Մարինկա Խաչատրյանը՝ հմայիչ կերպարում
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, կիսվել է նոր լուսանկարով։
Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում է։ Նա սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մարինկան այն համադրել է նույն գույնի գոտու հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը եւ վառ դիմահարդարմամբ է։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է Մարինկան՝ օգտագործելով «ժպտացեք» հեշթեգը։