Թրամփը Դավոս է եկել տնտեսական համաժողովին մասնակցելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է շվեյցարական Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Դավոսում կմնա 2 օր:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է համաժողովի ժամանակ զրուցել խոշոր բիզնեսմենների հետ, որ նրանք ԱՄՆ-ում ներդրումներ կատարեն:
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը նախատեսում է հանդիպել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, ինչպես նաեւ Իրաքի, Պակիստանի եւ Շվեյցարիայի ղեկավարների հետ: