ՄԱԿ աշխատանքային խումբը կդիտարկի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հունվարի 23-ին կդիտարկի ՄԱԿ Համընդհանուր պարբերական տեսության մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խումբը։
Հայաստանը 14 պետություններից մեկն է, որոնք հունվարի 20-31-ը դիտարկվելու են կայանալիք նստաշրջանում։
Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։
Համընդհանուր պարբերական տեսությունը (ՀՊՏ) Մարդու իրավունքների խորհրդի նոր մեխանիզմ է, որի շրջանակում տարին չորս անգամ կազմվելու են ՄԱԿ 193 անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների գծով իրենց պարտականությունների եւ պարտավորությունների կատարման տեսությունները։