ԱՄՆ-ում 65 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը
Ամերիկացիներ Ջեկ եւ Հարիեթ Մորիսոնները, միասին ապրելով 65 տարի, մահացել են նույն օրը ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի (Միսուրի նահանգ) ծերանոցում, գրում է St. Louis Post-Dispatch թերթը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մորիսոնը, որը 86 տարեկան էր, եւ նրա կինը՝ 83-ամյա Հարիեթը, մահացել են հունվարի 11-ին մի քանի ժամ տարբերությամբ։ Ինչպես գրում է թերթը, նրանց մահճակալները ծերանոցում կողք-կողքի էին, որպեսզի նրանք կարողանային միմյանց ձեռք բռնել։
Ջեկը եւ Հարիեթը ծանոթացել էին 1955 թվականին Հելոուինին, հաջորդ տարի ամուսնացել էին։Ամուսինները մեծացրել են երկու որդի։
Ծերերի տուն Մորիսոնները տեղափոխվել էին մեկ տարի առաջ՝ առողջական խնդիրների պատճառով։