«Զրպարտել են ու խաբել». Սաթի Սպիվակովան պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին
Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, որոշել է պաշտպանել ընկերոջը՝ Յուսիֆ Էյվազովին, որն օրերս հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում։ Հաղորդվում էր, որ Աննա Նետրեբկոյի ամուսինը հրաժարվել է նույն բեմում ելույթ ունենալ հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, սակայն նա հերքել է այդ տեղեկատվությունը։ Հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, որն ազգությամբ հայ է, որոշել է խառնվել կոնֆլիկտին եւ պաշտպանել Էյվազովին։
«Հայ երիտասարդ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանով իմ հիացմունքով հանդերձ, հասկանալով, որ այս կեղտոտ ու ստոր պատմության մեջ նա զոհ է, ես ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին՝ հաստատապես իմանալով, որ նրան զրպարտել են ու խաբել։ Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, եւ եթե դիտարկենք քաղաքական ենթատեքստը, մենք հաստատապես կլինենք բարիկադների տարբեր կողմերում։ Բայց երբեք ոչ մի արտիստի համար գործընկերոջ ազգությունը դեր չի խաղացել։ Նրանց «հինգերորդ սյունակում», ինչպես քարետախտակին, գրված է՝ արտիստ։ Բոլոր արտիստները մի՝ անսահման երկրի քաղաքացի են, որը կոչվում է ԱՐՎԵՍՏ»,- Instagram-յան էջում գրել է Սպիվակովան։
Մաեստրոյի կնոջ խոսքով՝ ինքն այս հրապարակումն արել է ոչ «հայփի» նպատակով եւ «բոլորին կոչ է անում հանգստանալ ու դադարել քննարկել այդ զառանցանքը։
Լուսանկարն՝ այստեղ: