Մեջբերումներ հայտնի գրքերից
Երևի, ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:
Վարդգես Պետրոսյան «Ապրած և Չապրած տարիներ»
Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները... Լուցկու այրված հատիկը կարող ես փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ' կյանքդ դառնում է լուցկու տուփ' միայն այրված հատիկներով...
Վարդգես Պետրոսյան «Ապրած և Չապրած տարիներ»
Եթե դու մի ծաղիկ ես սիրում' միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ' ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
Աշխարհն այնպիսին է, ինչպիսին որ կա: Ես նույնպես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ. թող նա հանդուժի ինձ, չէ՞ որ ես էլ իրեն եմ հանդուրժում:
Ռոմեն Ռոլան «Հմայված հոգին»