Սոմալին Թուրքիային հրավիրել է նավթ հետախուզել իր ծովերում. Էրդողան
Սոմալին Թուրքիային հրավիրել է նավթ հետախուզել իր ծովերում այն բանից հետո, երբ Անկարան եւ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը անցած տարի ստորագրեցին համաձայնագիր ծովային սահմանազատման մասին։ Այս մասին ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է NTV հեռուստաընկերությունը։
«Առաջարկություն կա Սոմալիից։ Նրանք ասում են. «Մեր ծովերում նավթ կա։ Դուք այդ գործողությունները կատարում եք Լիբիայի հետ, բայց կարող եք դա անել նաեւ այստեղ։ Դա շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է Էրդողանը։ «Հետեւաբար, կձեռնարկվեն համապատասխան քայլեր»։